«Փաստ»-ը գրում է.
«Այն բանից հետո, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքից զինյալներ են ներգրավված Արցախյան պատերազմում, իսկ դրանց թիվն արդեն հասել է 2000-ի, արհեստածին ադրբեջանական պետության ղեկավարն ընկավ հերթական հիստերիայի մեջ՝ փորձելով նորից ապարդյուն ջանքեր գործադրել՝ ակնհայտը հերքել, իսկ Ռուսաստանին մեղադրել կողմնակալության մեջ:
Երեկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընդգծել է, որ ճշգրիտ տվյալներ կան Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից, առաջին հերթին՝ Սիրիայից ահաբեկիչների ներկայության մասին.
«Այդ տվյալները մենք ստացել ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից, մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի ու Միջինի Արևելքի գործընկեր հատուկ ծառայություններից»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: