Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել զանգահարել, շնորհավորել ընտրություններում հաղթած Բայդենին՝ միաժամանակ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը: Այս մասին նա գրել է Facebook-ի էջում.
«Ինքներդ գիտեք, թե ում միջոցով կապվեք, որ արագ լինի: Պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Պետք է ողջունել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի ՆՊ-ի երկկուսակցական ջանքերը (ներքաղաքական կոնտեկստը նա կհասկանա): Ու մի կարևոր բան էլ: Թրամփը դեռ նախագահ է մինչ հունվարի 20-ը:
Հ.Գ. Նախկին-ներկա չանեք: Նախկինները Բայդենի/Օբամայի ու դեմոկրատների հետ աշխատանքի լավ փորձ ու լավ կապեր ունեն: Հանուն գործի օգտագործեք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ նախագահը:
Մինչդեռ Թրամփը շարունակում է պնդել, որ ինքն է հաղթել: