Ես, իհարկե, Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին։
Փաշինյանը նշել է, որ որոշումն անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ վարչապետի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ բողոքի գործողություններ իրականացրեցին: Նրանք ներխուժեցին կառավարության շենք, որպեսզի հանդիպեն վարչապետի հետ: Քաղաքացիները գիշերվանից բողոքի ցույց են անցկացնում ԱԺ-ի դիմաց և հանդիպում պահանջում իմքայլական պատգամավորների հետ: Իսկ 17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը:
Որոշ լրատվամիջոցներում նաև լուրեր շրջանառվեցին, որ վարչապետն ընտանիքի հետ հեռացել է երկրից: