«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է։
Armenia Today-ի հետ զրույցում լուրը հաստատեց կուսակցության իրավաբան Արսեն Բաբայանը՝ միաժամանակ նշելով, որ Վանեցյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։
«Ձերբակալության հիմքեր չկան, այս իշխանությունները, հավատարիմ իրենց գործելաոճին, շարունակում են ձերբակալություններով լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին»,- ասաց Բաբայանը։
Ժամը 12։00-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ Բաբայանը խոստացավ հետագա անելիքների մասին պատմել։
Հիշեցնենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում Կառավարության ու ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են ձերբակալվել։ Նրանց թվում է նաև ՀՅԴ կուսակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը։ ԲՀԿ առաջնորդը նույնպես կալանավորվել է։