ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկեել ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանին:
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ քաղբանտարկյալների բույլը Հայաստանում ավելանում է, քանի որ դեռ հանրահավաքը չսկսված՝ արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը։
«Դուք բարոյականություն, արժանապատվություն, համարձակություն չունեք դուրս գալու և ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր քաղաքական երազանքները, երկրի հեռանկարն ու երկրի ապագան։ Եթե հայրենիքի համար պայքարը քրեական հետապնդման գործ է, ապա բոլորս մեկ մարդու պես պայքարելու ենք։ Արցախում սև գործ կատարած իշխանությունը որոշել է Հայաստանում որդեգրել քաղաքական բռնաճնշումներ՝ փորձելով լռեցնել հայ ժողովրդի ցասումը։ Ճնշումներով, բռնաճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի», – դիմելով իշխանություններին՝ ասաց Գալստյանը։
ՀՅԴ անդամը նշեց, որ այսօր մենք գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած իշխանության հետ, որը մեզ հայրենազրկում պարտադրեց։
«Այսօր Շուշիում ողբերգություն է, երբ այնտեղ հնչում է նամազը: Նման սև էջ ես Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել: Սա հայրենազրկում է: Հայրենազրկումը ցեղասպանության բաղադրիչն է»,-եզրափակեց նա։