Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանմրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 18-ին` ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Այս մասին նոյեմբերի 16-ին ընդդիմության հանրահավաքին հաջորդած երթի վերջում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից հետո երթ է տեղի ունեցել դեպի դատախազություն եւ ԱԳՆ:
Ցուցարարները կոչ են արել ԱԺ պատգամավորներին միանալ ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին» եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։