ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին.
«Դուք ասացիք, որ ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ-ի կոտրած բռնակների համար: Իսկապե՞ս: Իսկ դուք ամաչո՞ւմ եք Արցախը հանձնելու համար, մեր հարյուր հազարավոր արցախցիներին անտուն ու անհայրենիք թողնելու համար: Ամաչո՞ւմ եք հազարավոր ընտանիքների տան ճրագը մարելու համար:
ԱԺ-ի բռնակների «որպիսությունը» վերջին բանն է, որ պետք է ձեզ հետաքրքրի, քանի որ դուք իշխանության եկաք Ռադիոտուն ու ԵՊՀ ջարդելով: Այդ առումով բարոյական դասեր մեզ պետք չէ տալ:
«Ես միշտ համարել եմ, որ իշխանությունում կան պրոֆեսիոնալ ու բանիմաց բազմաթիվ կադրեր, որոնք վստահաբար հասկանում են, որ պարտված երկրի վարչապետը, Արցախը հանձնած վարչապետը չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք՝ լինել Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, ինչի լուրն առնելուց հետո ըմբոստացած քաղաքացիները Կառավարության ու ԱԺ-ի շենքերը ջարդուփշուր արեցին: