ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԳ փոխնախարարը հրաժարականի դիմում է գրել։ Սակայն, ԱԳՆ-ն այս տեղեկությունը հերքեց և հայտարարեց, որ Քոչարյանը շարունակում է պարտականությունների կատարումը։
Հիշեցնենք նաև, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։