Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել նախագահական հրամանագրին, որով նախատեսվում է զորք ուղարկել Ադրբեջան։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Թուրքիայի Ազգային ժողովի տվյալների բազայում, հայտնում է ТАСС-ը ։
Այս հրամանագիրը ենթադրում է Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներին Ադրբեջան ուղարկել մեկ տարի ժամկետով։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։