«Ժողովուրդ»-ը գրում է.
«Սնանկ է ճանաչվել Հայաստանում երկար տարիներ գործող «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը:
Տեղեկացնենք, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը մինչ այս էր ընկել լուրջ խնդիրների մեջ:
Ավիաընկերության ինքնաթիռները տևական ժամանակ կանգնած են մնացել, անգամ լուրեր էին շրջանառվում, որ դրանք կապարակնքվել են (պլոմբվել):
Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսական խնդիրներն են: Բացի այս, համառորեն լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ նշված ընկերության աշխատողներն երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել:
Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել հայաստանյան առևտրային բանկերից մեկը, որին ավիաընկերությունը պարտք է շուրջ 5 մլն դրամ»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: