«Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է, սիրելի հայրենակիցներ։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀԿ անդամ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Քիչ առաջ դավաճանների խունտայի փոխդավաճաններից մեկը հայտարարեց, որ հիմնադրամի փողերի մի մասը նվիրաբերվել է կառավարությանը։
Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Սա ամենակարևոր հարցն է և, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել և իրականացել համագործակցելով»,- նշել էր փոխվարչապետը։