ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նշենք, որ Արա Այվազյանը ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արա Այվազյանն ազատվել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
Նա Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է եղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում էր գրել։ Մի քանի փոխնախարարներ ևս աշխատանքից ազատման դիմումներ են գրել։