Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վերջինս տեղեկացրել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ և կից տեսանյութ:
«Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երևան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,-նշել է Աբրահամյանը: