Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղատնտեսական մեքենաշինության, դեղագործության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցերը:
«Կարծիքներ են փոխանակվել նաև երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները», – ասված է հաղորդագրության մեջ:
Միշուստինը և Ասադովը քննարկել են նաև կառավարական գծով երկկողմ շփումների ժամանակացույցը: