«Ժողովուրդ»-ը գրում է.
«Իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են: Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաեւ դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների շուտով աշխատանքից ազատվելու է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։