«Փաստ»-ը գրում է.
«Իշխանամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պաշտոն տալով, ինչ-որ բան խոստանալով, սպառնալով փորձում է ամուր պահել իր «շրջապատը», օգտագործում է նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես նրանք կդառնան հերթական «քավության նոխազներ»:
Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ պատգամավորներից ու գործադիրի ներկայացուցիչներից շատերը ևս վստահ են, որ Փաշինյանը պետք է հեռանա, սակայն վախենում են արտահայտվել կամ դուրս գալ իրենց պաշտոններից: Մեզ տեղեկություններ են հասնում, որ նրանք նեղ շրջանակներում ասել են, թե իրենք հիմա ստիպված պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, բայց վերջինս իրենց «փուռն է տալու»»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: