«Հրապարակ»-ը գրում է.
«Մինչ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններով փորձում է հանրության շրջանում դրական սպասումներ ձևավորել, հուսադրել, որ կառավարությունը հետևություններ է անում իրավիճակից, այսուհետ «գազան» աշխատելու է, հենց Փաշինյանի թիմում շարունակում են չհամակերպվել ներկա իրողության հետ և կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, միայն մի պայմանով, որ նրան պետք է փոխարինի իրենց թիմից որևէ մեկը։
Արդեն մի քանի օր է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ և փորձում է կոնսենսուս ձևավորել իր թեկնածության շուրջ, ընկալելի դարձնել իր թեկնածությունը։
Այս ծանր իրավիճակում մեկ կամ մի քանի ամսով պաշտոն ստանձնելը ո՛չ պատվաբեր է, ո՛չ էլ հեռանկարային»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: