ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS) այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատում է Լեռնային Ղարաբաղում տեղակայման ուղղությամբ, կողմերի կարիքների գնահատման առաքելությունը, հավանաբար, կաշխատի դեկտեմբերի սկզբին: Այս մասին, РИА новости– ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչը։
«ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը, կազմակերպության այլ ստորաբաժանումների և խմբի հետ համատեղ, տեղում աշխատում է ՄԱԿ-ի կողմից օգնություն ցուցաբերելու համատեքստում արտակարգ ծավալման ուղղությամբ, որի մասին խնդրել են կողմերը: Հավանաբար, առաքելության ծավալումը կսկսվի դեկտեմբերի սկզբին տեղերում կարիքների գնահատման առաքելությամբ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե UNMAS-ը մտադիր չէ օգնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի գոտում ականազերծման հարցում։
Ավելի վաղ Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության ղեկավար Գազանֆար Ահմեդովը հայտարարել էր, որ Ղարաբաղի բոլոր տարածքների լիակատար ականազերծման համար, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ եռակողմ հայտարարության համաձայն, կպահանջվի ավելի քան 10 տարի: