«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը մտադիր է էապես մեծացնել քրեակատարողական հիմնարկներում վերահսկողությունը՝ ապահովելով կալանավորների իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես կառավարությունը նախատեսում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվելու է կալանավորների զննություն, որպեսզի պարզվի՝ արդյոք նրանք ենթարկվե՞լ են խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի: Նման դեպքերի առկայության դեպքում դրանք կարձանագրվեն և կփաստաթղթավորվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: