«Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գայանե Աբրահամյանը և Լուսինե Բադալյանը վայր են դրել իրենց պատգամավորական լիազորությունները, իսկ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել խմբակցությունից եւ շարունակելու է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր: