ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիանյանը գիշերը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Facebook-ի էջում գրել է վարչապետը։
Քննարկման առանցքում են եղել Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Վարչապետն ընդգծել է, որ նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին, ըստ Փաշինյանի, միշտ չէ, որ հաղորդագրություններ են տարածում՝ հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները մտել են Սոթք և պահանջել, որ աշխատակիցներ տարածքն ազատեն։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։