ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։
Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունների ձեռք բերման ժամանակ ունեցել է նաև Արցախի և ՀՀ նախկին նախագահների համաձայնությունը։