Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին ի պատասխան գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նշել է, որ չի ցանկացել անդրադառնալ վարչապետի հերթական գրառմանը, սակայն հիշել է այս պատմությունը և չի կարողացել չկիսվել դրանով։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում մի քանի գրառումներ է արել, որտեղ մանրամասներ է հրապարակել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չեն մեկնել Մոսկվա։