Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին Armenia Today- ի հետ զրույցում հայտնեց նրա օգնական Արմինե Ավագյանը։
Նա տեղեկացրեց, որ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը գրել է, սակայն, շարունակում է պաշտոնավարել, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը։
Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր դարձել 2018թ․ հոկտեմբերին։