Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը։
«Թերևս սպասելի էր նաև, որ տարիների լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ, ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ։
Խոհեմ մարդիկ կլսեն այդ խոհերն ու գնահատականները, իսկ մոլորյալներն ու նեղ, խմբակային շահերով առաջնորդվողները՝ ուղիղ հակառակը։ Առողջ եղեք հոգով և մարմնով։ Աստված պահապան մեր ժողովրդին»,- գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Արթուր Բաղդասարյանը միանում է ընդդիմադիր 16 կուսակցություններին։