Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորիա Այդինյանը հրաժարվել է իր լիազորություններից, ինչի վերաբերյալ իր Facebook-յան էջում գրել է.
«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։ Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։ Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։