Օրենքի նախագծով կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես քննչական մարմնի, լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում:
Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Թեկնածուների ցանկը կազմելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, Խորհուրդը վարչապետին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով զանգվածային լրատվության միջոցներով։
Վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կատարում է նշանակում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: