Կորոնավիրուսային համաճարակը բազմաթիվ դժվարություններ է ստեղծել, բայց այսօր կարող ենք վստահորեն ասել, որ դա չի ազդել Եվրասիական տնտեսական միության արդյունավետության վրա:
Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուսով ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետագա համաձայնեցված գործողությունները կհանգեցնեն դրական արդյունքների: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը և ծագած դժվարությունները հաղթահարելու ջանքերի համախմբումը լրացուցիչ հիմք կծառայեն մեր ասոցիացիայի ներսում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու համար», – ասաց Փաշինյանը՝ ավելացնելով․ «Հայաստանի համար այս տարին հատկապես բարդ էր հայտնի պատճառներով»։
«Այնուամենայնիվ, Հայաստանը չի նվազեցրել համագործակցության մասնակցության տեմպը և ակտիվորեն ներգրավվել է մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում: Պետք է նշեմ, որ այս օրերին մենք լիովին զգացել ենք մեր ընկերների աջակցությունը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին այն անգնահատելի օգնության համար, որը մեզ ցուցաբերվեց համաճարակի դեմ պայքարում և հաղթահարելու բոլոր դժվարությունները, որոնց բախվել են այս տարի մեր ժողովուրդը», – ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ուղևորափոխադրումների հարցը և Հայաստանի քաղաքացիների մուտքը ԵԱՏՄ մի շարք երկրներ արգելելու վերացումը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որն այս անգամ, իրավիճակով պայմանավորված, անցկացվում է առցանց։