«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության եւ անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:
Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնային կարգով քննարկվել է ԱԺ դիմումը՝ ուղարկված Սահմանադրական դատարանին, որով առաջարկում են մանդատից զրկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այսպես, Փաշինյանը փորձել է ստուգել տրամադրություններն ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանում: Նկատենք՝ հենց նույն օրը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հանդիպել էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ, մեր տեղեկություններով, այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը կրկին ՍԴ ուղարկված Ծառուկյանի վերաբերյալ դիմումն է եղել»:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։