Անցած 2020 թվականի քաղաքական դիսկուրսների հետագծով Armenia Today-ը անդրադարձավ ֆեյսբուքյան պատերազմներին՝ առանձնացնելով թոփ քառյակը։
Միքայել Մինասյանի «Սերիալը»
Հունիսի վերջին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցնում է գործող իշխանությունների դեմ ուղղված տեսահոլովակների հրապարակումը։ Անցած մի քանի ամիսներին ներկայացրել էր 11 նման տեսանյութ, որոնք ներքաղաքական պայքարի շրջանակներում նախկին էլիտայի մարտավարության և ռազմավարության, ինչպես նաև նրա քաղաքական մտածողության որոշ առանձնահատկությունների տեսանկյունից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:
Հենց սկզբից նկատելի էր, որ Մինասյանի «սերիալը» հստակորեն մի շարք քաղաքական և տեղեկատվական նպատակներ էր հետապնդում: Նախևառաջ փորձ արվեց գործող իշխանությունների դեմ կիրառել մի շարք տեղեկատվական հնարքներ, որոնք ընդդիմության կողմից ակտիվորեն օգտագործվում էին մինչև 2018 թվականի իշխանափոխությունը:
Նախկին դեսպանը փորձ արեց շրջանառության մեջ դնել մի շարք ձևակերպում-խորհրդանիշներ («մաքսանենգություն», «մաֆիա», «անորակ զենք» և այլն), որոնք կոչված էին լոյալ լրատվամիջոցների աջակցությամբ ստեղծել և պահպանել որոշակի բացասական ֆոն, որը կվարկաբեկեր գործող իշխանություններին: Այս դեպքում մեղադրանքների արժանահավատությունը դերակատարում չուներ. սկզբունքային խնդիրը հենց տեղեկատվական-քարոզչական էֆեկտի ստեղծումն էր:
Մի գրչի պատմություն
Հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «խոստացած փաստը» այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Գրչի՛ տեսքով: Ու գրչի նկարին կից գրեց. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:
Կարճ ժամանակ անց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը Facebook-ում գրեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը:
Ֆեյսբուքահայությունը օրեր շարունակ ծաղրում էր գրչի պատմությունը՝ քանի՞ նման գրիչ ունի դեռ Հրայր Թովմասյանը:
Մանե Գևորգյան-Միքայել Մինասյան
Ապրիլի 29-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրեց, որ վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ապօրինի մասնաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։
Գևորգյանը նշեց, որ այդ բաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։
«ԶՊՄԿ-ում Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ», – հայտնել էր վարչապետի խոսնակը։
Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան