Հովհաննես Ղազարյանը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը որպես «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Facebook-ի իր էջում նա գրել է.
«Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով։ Լիովին ըմբռնելով օրվա հրամայականները՝ համոզված եմ, որ չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել ապագայի հետ կապող օրակարգերից և զարգացման ծրագրերից, որոնք մեր երկարաժամկետ անվտանգության երաշխիքներից են»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: