Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են Հայրենիքի փրկության շարժումից:
Հայրենիքի փրկության շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը և շարժվել առաջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Հայրենիքի փրկության շարժման պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: