«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները՝ շարժման վարչապետի թկենածու Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ ավարտեցին հանդիպումը արտգործնախարար Արա Այվազյանի հետ։
Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ընդդիմադիր գործիչները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, Վազգեն Մանուկյանն ասաց՝ որոշ պատասխաններ բավարարել են, որոշները կիսատ են մնացել. «Նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ավելի մանրամասնություններին, մենք դեռ հանդիպում ունենք շտաբի պետի հետ: Այդ բոլոր հանդիպումներից հետո մենք կամփոփենք և հայտարարություն կանենք: Ավել բան ասել ես չեմ կարող»: