Հինգշաբթի կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հետաձգել ՏԻՄ ընտրությունները Տավուշի մարզի Իջեւան և Լոռու մարզի Լերմոնտովո քաղաքների խոշորացված համայնքներում: Ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա մարտի 14-ին:
Այս համայնքները կազմավորվել են 2020 թ.-ի ապրիլին, երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
Ըստ այդմ, Իջևանի խոշորացված համայնքն այսօր ընդգրկում է 19 համայնք, ներառյալ՝ բուն Իջևան քաղաքը, և Լերմոնտովոյի խոշորացված համայնքը՝ 2 համայնք:
Ընտրությունների հետաձգումը պայմանավորված է ՀՀ ընտրական օրենսգրքի այն հոդվածներից մեկի պահանջով, ըստ որի` խորհրդարանական ընտրություններ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների պայմաններում: Եվ նման իրավիճակում ԿԸՀ-ն ժամանակ չի ունենա պատշաճ կերպով նախապատրաստել և անցկացնել ընտրություններ՝ վերոհիշյալ խոշորացված համայնքներում:
Այս ընտրությունների կապակցությամբ նախարարների կաբինետն առանձին որոշում է ընդունելու՝ ռազմական դրության ռեժիմի վերացումից հետո։