Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը՝ չներկայացնելով մարզպետի հրաժարականի պատճառը։
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել 2019 թ. փետրվարի 6-ին:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի մի քանի մարզպետներ ևս հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։
Հրաժարականի դիմումներ էին ներկայացրել Լոռու, Սյունիքի և Արարատի մարզպետները։