Երեկ Վանաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների և Վանաձորի կուսակցականների հանդիպումը։
Այս մասին հաղորդագրություն է տարածվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջում:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները պարբերաբար հանդիպումներ են ունենում կուսակցության մարզային ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք նաև, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ևս Վանաձորում էին, որտեղ հանդիպեցին վանաձորցիների հետ: