Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 46 հարց:
Խորհրդարանում կքննարկվի «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մասին օրենքի նախագծերը։
Օրակարգում ներառված են նաև «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը: