ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածվել ՀՅԴ պաշտոնական կայքում։
«Հանդիպմանը քննարկվել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների հետ կապված մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև այս ուղղություններով համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրագործելու մեթոդները։ Ծառացած մարտահրավերների հաղթահարման և լուծման համար խիստ կարևորվել է համահայկական ներուժի կենտրոնացումն Արցախում»,-ասված է հայտարարության մեջ։