Պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել գերիների և անհետ կորածների տվյալների հետ կապված։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ զոհերի վերաբերյալ տարբեր շրջանակների կողմից շրջանառվող թվերը իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։
«Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում։ Վերջնական ցուցակը հրապարակվելու է», – հայտարարել է Ավինյանը։
Ավինյանի խոսքերով՝ զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։ Նա ընդգծել է, որ երբ վերջնական թիվը լինի, Պաշտպանության նախարարությունը վերջնական զեկույցով կներկայացնի։