Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստման հարցը ԿԸՀ-ի՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում է։ Այս մասին հայտնում է Արմենպրեսսը՝ հղում անելով ԿԸՀ-ի մամուլի ծառայությանը։
Համաձայն աղբյուրի՝ ըդհանուր առմամբ օրակարգում լինելու է երեք հարց։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը հրաման էր ստորագրել Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ՝ այն նշանակելով 2020թ. ապրիլի 5-ին։ Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Խորհրդարանը որոշել էր հանրաքվեի դնել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել հարցը։ Նախագիծը ենթադրում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի լիազորությունների կրճատում, որը գործում է մինչ 2015 թ. գործող սահմանադրական բարեփոխումնհրի կարգով։