ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի քանի օրով կմեկնի Գերմանիա և կվերադառնա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշել է Սեյրան Օհանյանը՝ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը ժամանակ։
Սեյրան Օհանյանը Գերմանիա կմեկնի բուժման նպատակով։
«2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ, նվիրել են և դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ. այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով և կվերադառնամ»,- նշել է Օհանյանը։
Սեյրան Օհանյանը նշել է, որ հոկտեմբերի 8-ին կլինի Գերմանիայի դեսպանատանը, կներկայացնի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը։