ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ առաջիկայում Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։
Ընդ որում Արարատ Միրզոյանը հայտնում է, որ կայանալիք նիստը կլինի ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որը կանցկացվի ՌԴ տարածքից դուրս։