ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին: Դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը:
Դեսպանության բացումը հնարավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հարցին՝ արդյոք Իսրայելն իր հերթին մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում, ԱԳ նախարարը պատասխանեց: «Դա մեր երկխոսության օրակարգում է: Մենք մեր քայլերը չենք պայմանավորելու Իսրայելի կողմից ՀՀ-ում դեսպանություն բացելու հանգամանքով, բայց դա եղել և մնում է մեր օրակարգում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 1992թ. ապրիլին: