ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Oրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ նոտարները և անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն և կփոխանցեն սոցիալական վճարները՝ տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Գևորգ Պապոյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխության արդյունքում առաջարկվում է վերացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի միջև առկա հակասությունը: