Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտակագ իրավիճակների նախարարության աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառում է կազմակերպվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ԱԻՆ աշխատակիցներ և այլն։
ԱԻՆ աշխատողին նվիրված տոնական միջոցառման շրջանակներում ԱԻՆ աշխատակիցներին, փրկարարներին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս տարի այս օրը մենք նշում ենք առանձնահատում պայմաններում, քանի որ ականատես ենք եղել հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքին, որոնք նրանք իրականացնում են հանրապետության ողջ տարածքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փրկարար ծառայության, ԱԻՆ աշխատակիցները, հրշեջներն անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրն ու ժողովրդին կանգնեցնել լուրջ աղետների առաջ։
«Ցանկանում են Ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար շնորհակալություն հայտնել և համոզված եմ, որ առաջիկայում էլ կլինեք նույնքան նվիրված ու պատրաստակամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով կլիմայական փոփոխությունների և այդ համատեքստում նոր մարտահրավերների առաջացմանն ու դրանց կառավարմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ մարտահրավերների արդյունավետ կառավարումն ու հակազդումը պետք է լինի կառավարության օրակարգում։
«Կառավարությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի ԱԻՆ աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավման, ԱԻՆ փրկարար ծառայութան տեխնիկական հագեցվածության բարելավմանը և այս համատեքստում արտակարգ իրավիճակների կառավարման հարցում քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադանալով արտակարգ իրավիճակների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կլիմայական փոփոխությունները արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միևնույն ժամանակ այդ ռիսկները դառնում են մարտահրավերներ՝ մարդկային գործունեության արդյունքում։
Այս համատեքսում ԱԻՆ-ի, փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր գործունեության հետևանքը, քանի որ կանխարգելման աշխատանք իրականացնելը ավելի հեշտ է, պակաս ծախսատար ու արդյունավետ, քան հետևանքները հաղթարահարելը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է ընդգծել, որ փրկարար ծառայության դերն ամեն օրվա հետ մեծանում է նաև առօրյա կյանքում, որովհետև մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ, կենցաղային բազմաթիվ պատահարներ են տեղի ունենում, որի դեպքում քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը:
«Այս ողջ տարիների ընթացքում փրկարար ծառայության վարկանիշը, վստահության մակարդակը հանրության շրջանում գնալով մեծացել է: Եվ սա Ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր գնահատականն է:
Քաղաքացիների, հանրության վստահությունը այն ամենակարևոր արժեքն է, որը ձեռք բերելը չափազանց դժվար է և կորցնելը չափազանց հեշտ: Այս առումով, ես համոզված եմ, որ դուք կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: