Հրանտ Դինքի փաստաբանները մտադիր են դիմել ՄԻԵԴ:
Դեռ 2016թ-ին Հրանտ Դինքի փաստաբանները դիմել էին Սահմանադրական դատարան։ Նրանք պահանջել էին չեղարկել Հրանտ Դիքնի սպանության գործով պետական պաշտոնյաներ Էրգյուն Գյունգյորի, Վելի Քյուչուքի և Քեմալ Քերինչսիզի նկատմամբ մեղադրանքնի հանման դատական որոշումը։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է տվյալ հայցը։Այս մասին հայտնում է Ակոս գործակալությունը։
Սահմանադրական դատարանը մեկնաբանել է, որ մերժման որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ դատական գործընթացը դեռ շարունակվում է։
Աղբյուրը հայտնում է, որ Հրանտ Դինքի փաստաբանները պատրաստվում են հայցը տեղափոխել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։