Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ Twitter-յան միկրոբլոգում արված հայտարարության մեջ։
«Արցախը վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ն նաև նշում է, որ այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ հանդես էր եկել տեսաուղերձով՝ նշելով, որ ժամանակն է դադարեցնել բոլոր զինված բախումները և միավորել ջանքերը կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարում: