Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին, ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել են երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի: