Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել․ ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել:
«Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ»- գրել է վարչապետը։
Փաշինյանը գրել է, որ սա իրենց կառավարության որդեգրած քաղաքականության կատարումն է՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ:
«Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին: Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգևորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։