ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագծի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ անձանց հեռախոսազանգերի հավաքագրմանը նշել է, որ այս քայլը բավականին ուշացած է հարամում արդյունավետության ատեսանկյունից:
«Երբ մենք արտակարգ դրության ռեժիմը քննարկում էինք, ես ասել եմ, որ շատ տեղերում պետք է կոշտ լինեինք: Այն, ինչ մենք հիմա անում ենք, դրա կորելացիան, ազդեցությունը, լոկալիզացիան ի՞նչ աստիճանով է գնում, որովհետև այս գործընթացները բերում են նաև տնտեսական վիճակի վատթարացման: Ես միշտ ասել եմ, որ մի մարդու կյանքը ավելին է, քան միլիոնավոր կամ միլիարդավոր դրամներ, բայց այս ամեն ինչը ու՞ր է տանում: Այդ կոնտեքստում որքան է այս միջոցառման արդյունավետությունը: Թե՞ թելը բաց ենք թողել և գնում ենք դեպքերի հետևից, բայց պետք է նկատի ունենալ՝ չենք կարող տասնյակ հազարավոր դեպքերի հետևից գնալ: Խոսքը ռիսկային խմբերի մասին է»,-նկատեց պատգամավորը: